Համաշխարհային բժշկական ասոցիացիայի (WMA) նախագահ Ֆրենկ Ուլրիխ Մոնտգոմերին կարծում է, որ նոր «օմիկրոն» կորոնավիրուսային շտամը կարող է դառնալ նույնքան վտանգավոր, որքան Էբոլա վարակը։ Այս մասին նա ասել է Funke մեդիա խմբին տված հարցազրույցում, փոխանցել է ՌԻԱ Նովոստի-ն։

Նրա խոսքով՝ դեռ ստույգ տվյալներ չկան, թե որքանով է վտանգավոր այս շտամը, բայց այն, հավանաբար, շատ արագ է տարածվում։

Հարավաֆրիկյան Բոտսվանան, ՀԱՀ-ը ​​եւ Հոնկոնգը հայտնաբերել են վարակի տասը դեպք COVID-19-ի նոր շտամով, որը կոչվում է B.1.1.529 եւ կարող է ավելի պաթոգեն լինել, քան կորոնավիրուսի այլ տարբերակները: Այն պարունակում է 32 մուտացիա, որոնցից մի քանիսը վկայում են դրա բարձր փոխանցելիության եւ պատվաստանյութերի նկատմամբ դիմադրողականության մասին: