Արեւելյան ռազմական օկրուգի (ԱՌՕ) ստորաբաժանումը «Տորնադո-Ս» բազմակի հրթիռային համակարգեր կստանա։ ՌԴ պաշտպանության նախարարությունը նոր զինատեսակների մատակարարման մասին որոշում է կայացրել։ Այս մասին հայտնոել է «Իզվեստիա»-ն՝ հղում անելով ռազմական գերատեսչության աղբյուրներին։

Նոր մեքենաները կհանձնվեն 338-րդ գվարդիական ռեակտիվ բրիգադին։ Զինվորականները կստանան նաեւ սովորական եւ գերճշգրիտ զինամթերք։ Պարբերականը նշում է, որ մատակարարման ժամկետը կախված կլինի պաշտպանական պետական ​​պատվերի կատարումից։

ՌԴ ԶՈւ հրթիռային ուժերի եւ հրետանու ղեկավար, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Մատվեեւսկին նշել է արդիականացված ՀԿՌՀ-ի առանձնահատկությունը։ Նրա խոսքով՝ «Տորնադո-Ս»-ն կարող է կառավարվող արկերով խոցել փոքր թիրախները։ Այն ստացել է նաեւ ավտոմատացված ուղղորդման համակարգեր, որոնք անձնակազմին թույլ են տալիս գործարկման պատրաստվել «Տորնադո-Ս»-ի խցիկում: