Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները նոյեմբերի 26-ին, ժամը 05.35-ին, Մաշտոցի պողոտայի և Իսահակյան փողոցի խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 31-ամյա տղամարդու:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա տվել է խոստովանական բացատրություն, որ ժամը 02.00-ից ժ.03.00-ն ընկած ժամանակահատվածում գողացել է Այգեձորի խաչմերուկի և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մերձակա ցայտաղբյուրների 8 փականները:

Գողոնն առգրավված է:

Նախապատրաստվում են նյութեր: