Թուրք օկուպանտները եւ ահաբեկչական կազմակերպությունների նրանց վարձկանները հրետանային հարվածներ են հասցրել Ռաքքա նահանգի հյուսիսում գտնվող Այն Իսա գյուղի ծայրամասերին։ Այս մասին հայտնել է սիրիական SANA լրատվական գործակալությունը։

«Տեղական աղբյուրները SANA-ին հայտնել են, որ թուրքական օկուպացիոն ուժերը եւ նրանց հրամանատարության տակ գործող ահաբեկչական կազմակերպությունները վերջին ժամերին ծանր հրետանային կրակ են բացել Այն Իսա գյուղի մերձակայքում գտնվող միջազգային M4 մայրուղու հարեւանությամբ գտնվող Մաալյակ եւ Սեիդա գյուղերի ուղղությամբ, ինչը հանգեցրել է պետական ​​եւ մասնավոր սեփականության եւ գյուղատնտեսական նշանակության հողերին հասցված վնասի», - ասվում է հաղորդագրության մեջ։