Ադրբեջանի սոցկայքերում Թուրքիայի դեպքերի կապակցությամբ անհանգստություն կա: Մտահոգված են, որ եթե Թուրքիայում տնտեսական ճգնաժամը ուժեղանա ու վերածվի քաղաքական ճգնաժամի, ապա իրենք, թեկուզ առժամանակ, կմնան առանց թուրքական տանիքի՝ առանց մեծ եղբոր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սակայն սոցկայքերի ադրբեջանցի «ծռերը» կարծում են, որ մեծ եղբորը կարող են փոխարինել Իսրայելը, Բրիտանիան ու Պակիստանը:  Հովանավոր ունենալու սինդրոմը, որը պետք է լուծի իրենց հարցերը, Ադրբեջանում նույնպես լայն տարածում ունի ու դա լավ է, թող իրենք էլ իրենց համար մի որևէ  «Սևրի պայմանագրի» առասպել ստեղծեն ու դրանով ապրեն:

Պակիստանի մասով չեմ կարող կարծիք հայտնել, սակայն Իսրայելի ու Բրիտանիայի համար Ադրբեջանը հետաքրքիր է միայն որպես օգտագործվելիք մատերիալ ու նման բարեկամներ ունենալու պարագայում թշնամիների կարիք չկա:

Պարզ է, որ Ադրբեջանն իրենց պետք է որպես գործիք հարևանների հետ կոնֆլիկտների մեջ մտնելու ու իրենց, ոչ թե Ադրբեջանի, խնդիրները լուծելու համար»։