Apple ընկերության սմարթֆոնները շարունակում են մնալ ամենատարածվածներն աշխարհում։ IDC վերլուծական գործակալության տվյալներով՝ iPhone-ները հինգից միանգամից չորս տեղ են զբաղեցնում գնորդների կողմից ամենապահանջված մոդելների ցանկում, գրում է «ВестиРу»-ն։

Լավագույն հնգյակը սպասելիորեն գլխավորել է անցյալ տարվա iPhone 12-ը: Վարկանիշը կազմվել է 2021 թվականի առաջին երեք եռամսյակների տվյալների հիման վրա, ուստի սեպտեմբերին թողարկված iPhone 13 շարքը չի ներառվել դրանում:

Երրորդից հինգերորդ տեղերը նույնպես զբաղեցրել են iPhone-ները՝ համապատասխանաբար iPhone 11-ը, iPhone 12 Pro Max-ը եւ iPhone 12 Pro-ն։ Ցուցակում միակ «ոչէփլական» սարքը Galaxy A12-ն է՝ Samsung-ի բյուջետային սմարթֆոնը։ Այս մոդելը երկրորդ տեղում է։

IDC-ի փորձագետները տվյալներ չեն ներկայացրել վաճառված սարքերի քանակի վերաբերյալ։ Թերեւս այս տեղեկատվությունը կհրապարակվի ավելի ուշ՝ ամբողջ 2021 թվականի արդյունքներով։

Անցյալ տարի IDC-ի վարկածով ամենահայտնի սմարթֆոն է դարձել iPhone 11-ը, բացի այդ, լավագույն հնգյակում են Redmi-ի արտադրության երկու սմարթֆոններ եւ երկու Samsung սմարթֆոններ։ 2019 թվականին առաջատարը iPhone Xr-ն է եղել։