Մենք ձեռք ձեռքի տալով դառնալու ենք ամուր մի պատնեշ բոլոր նրանց դեմ, որոնք ուզում են քանդել Հայաստանը. լինի այս կենդանակերպը (ձեռքով ցույց տվեց կառավարության շենքը-խմբ) կամ այն տրոկայան ձին, որ նստած է Երեւանում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, Հանրապետության հրապարակում Ազատագրական շարժման հավաքի ժամանակ նշեց ազատամարտիկ Վազգեն Պետրոսյանը:

«Բոլորին կարելի է հավաքել մի տեղ եւ այրել: Տրոյական ձին վառելու համար մեզ պետք է գիտակից սերունդ, գիտակից մարդիկ, մարդիկ, որոնք երկրորդ անգամ չեն խաբվելու: Մի անգամ արդեն խաբվեց ժողովուրդը 2018-ին՝ իրավացիորեն ատելով նախկիններին, եւ ընկավ կրակը: Հիմա մեր ժողովուրդը պետք է նորից հավատա ինքն իրեն:

Այսօր Հայաստանում տեղի է ունեցել երկրաշարժ, որի հետեւանքով կորցեցինք 5 հազար երիտասարդներ, մենք ունեցանք 11 հազար վիրավորները, կորցրեցինք մեր հայրենիքի 8 հազար քառակուսի կիլոմետր: Ժամանակն է, որ բուլդոզերը գա եւ այդ շինաղբը տանի թափի: Ում վառելու է՝ վառի, մնացածին պատասխանատվության ենթարկի: Արդեն դրա պահն է: Մենք պետք է դառնանք այդ բուլդոզերը, քաղաքական դաշտի մաքրողները: Մենք պետք է ստեղծենք այն էլիտան, որ պատրաստ է կրել այդ ամենը: Սա ամբողջ հայ ժողովրդի միասնական արտահայտությունն է»,-ընդգծեց նա: