Վրաստանի արեւմտյան Տխիբուլի քաղաքում հանքահորի փլուզումից հետո երկու մարդ ողջ-ողջ մնացել են փլատակների տակ։ Այս մասին հայտնում է «Նովոստի-Գրուզիան»։

Ըստ նախնական տեղեկությունների՝ քարերի փլուզումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ երկու կողմնակի անձինք ապօրինի քարածուխ են արդյունահանել։

Ականատեսները պատմում են, որ փլատակների տակից տղամարդու ձայն է լսվել։ Տեղում աշխատում են փրկարարները։