ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է եռակողմ բանակցությունները՝ նշելով Ռուսաստանի միջնորդական դերը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ շփումների շարունակման գործում։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակին։

Գուտերեշի խոսքով՝ ՄԱԿ-ը պատրաստ է նպաստել Բաքվի եւ Երեւանի միջեւ խնդիրների լուծմանը, այդ թվում՝ մարդասիրական օգնության տրամադրման միջոցով։