Մի քանի եվրոպական երկրներ հայտարարել են կորոնավիրուսի նոր շտամի առաջին դեպքերի մասին, քանի որ ամբողջ աշխարհի կառավարություններն սկսել են փակել սահմանները, որպեսզի զսպեն Omicron նոր տեսակի տարածումը, հաղորդում է AFP-ն:

Մեծ Բրիտանիան, Գերմանիան ու Իտալիան հաստատել են Covid-19-ի նոր շտամով առաջին վարակվելու առաջին դեպքերը, մինչեռ Նիդերլանդների իշխանությունները կարանտին են տեղափոխել Հարավային Աֆրիկայից 61 ուղերորի, որոնց մոտ Covid-19-ի թեստը դրական արդյունք է գրանցել:

Հարավային Աֆրիկան բողոքել է, որ նրան պատժել են՝ արգելելով ավիաթռիչքներն այն պատճառով, որ այն առաջին անգամ հայտնաբերել է շտամը, որն Առողջության համաշխարհային կազմակերպությունն անվանել է «մտահոգություն առաջացնող տեսակ»: Ամբողջ աշխարհում մի շարք երկրներ սկսել են սահմանափակել ուղեւորությունները տարածաշրջանից, որպեսզի փորձեն կանխարգելել համավարակի դեմ պայքարի համաշխարհային պայմանների ցանկացած սպառնալիքը:

Գիտնականները շտապում են պարզել սպառնալիքը, որն իրենից ներկայացնում է մեծապես մուտացված շտամը, մասնավորապես, որքանով արդյունավետ են դրա դեմ գոյություն ունեցող պատվաստանյութերը: Այն ավելի վարակիչ է, քանի գերիշխող Դելտա տարբերակը:

Շաբաթ Մեծ Բրիտանիան հայտարարել էր բոլոր ժամանող քաղաքացիների համար մուտքի կանոնները խստացնելու եւ դիմակներ կրելու պարտադրանքը վերականգնելու մասին Omicron շտամով վարակվելու առաջին դեպքերից հետո:

Չեխիայում հիվանդանոցը հաստատել է նոր շտամով վարակվելու դեպքը պացիենտի մոտ, որը ժամանել էր Նամիբիայից:

Գերմանիայում հաստատել են հիվանդության առաջին երկու դեպքերը ճանապարհորդների մոտ, որոնք ժամանել էին Մյունխենի օդանավակայան Հարավային Աֆրիկայից: Իտալիան հայտարարել է Covid-ի նոր շտամի առաջին դեպքի մասին մոզամբիկից ժամանակ քաղաքացու մոտ: Իսկ Նիդերլանդների իշխանությունները կարանտին են տեղափոխել Հարավային Աֆրիկայից 61 ուղեւորի, որոնց մոտ Covid-19-ի թեստը դրական արդյունք է գրանցել:

ԱՄՆ-ում Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ նախագահ Ջո Բայդենն իրազեկվել է իրավիճակի մասին եւ առողջապահության ներկայացուցիչները հետեւում են զարգացումներին:

Հարավային Աֆրիկան անվանել է ուղեւորությունների նկատմամբ սահմանափակումները «սատանայական» եւ հայտարարել, որ թռիչքների արգելքը «նման է Հարավային Աֆրիկային պատժելուն դրա առաջադեմ գենոմի սեքվենավորման եւ նոր շտամերն ավելի արագ հայտնաբերելու ունակության համար»: «Առաջադեմ գիտությունը ծափահարությունների, ոչ թե պատժի է արժանի»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Արգելքի ներքո հայտնված հիմնական երկրներն են ՀԱՀ-ը, Բոթսվանան, Էսվաթինին (Սվազիլենդ), Լեսոտոն, Նամիբիան, Զամբիան, Մոզամբիկը, Մալավին ու Զիմբաբվեն:

Դեռեւս թարմ են հիշողությունները, որ միջազգային ավիաթռիչքները նպաստել են Covid-ի տարածմանը, երբ այն առաջին անգամ հայտնաբերվել էր Չինաստանի Ուհան քաղաքում 2019 թվականի վերջում, ինչի հետեւանքով երկրները որոշել էին արագ գործել:

Հարավային Կորեան ու Թաիլանդը սահմանափակել են թռիչքները ութ երկրներից, ինչպես նաեւ ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Կանադայից ու Սաուդյան Արաբիայից: ԵՄ պաշտոնական անձինք պայմանավորվել են արտակարգ նիստ հրավիրել՝ ներգրավելով ԵՄ բոլոր 27 երկրներին եւ կոչ անելով սահմանափակել ուղեւորություններն Աֆրիկայի հարավային մասից: Անդամ երկրների մեծամասնությունն արդեն վարվել է այդպես:

Պատվաստանյութերի արտադրողները լիահույս են, որ կկարողանան մոդիֆիկացնել գոյություն ունեցող պատվաստանյութերը, որպեսզի ուղղեն այն Օմիկրոն տարբերակին:

BioNTech գերմանական ընկերությունն ու Pfizer ամերիկյան ընկերությունը հայտարարել են, որ ակնկալում են, որ ամենաուշը երկու շաբաթ անց տվյալները ցույց կտան՝ կարելի՞ է արդյոք ուղղել դրանք:

Moderna-ն հայտարարել է, որ մշակում է հատուկ խթանիչ (բուսթեր) ընդդեմ նոր շտամի: