Որոշ հարավկորեացիներ այնքան լարված են, որ գումար են ծախսում հաստատություններ այցելելու համար, որտեղ կարող են հանգստանալ եւ ոչինչ չանել, հաղորդում է The Washington Post-ը: Փողոցներում զբոսնելու փոխարեն Սեուլի բնակիչները գերադասում են փակ տարածքներում զով գոտիները:

Green Lab-ը, որը գտնվում է Սեուլի արգելոցի մերձակայքում, թույլ է տալիս հաճախորդներին ամրագրել տեղ սրճարանում պառկելու եւ հանգստանալու համար: Այդ դահլիճում հաճախորդները պետք է անձայն ռեժիմով օգտագործեն հեռախոսներն ու զերծ մնան զրույցներից:

Նշվում է, որ կորեական հասարակությունում դժվար է գտնել վայրեր, որտեղ կարելի է բացարձակապես ոչինչ չանել:

The Post-ի տվյալներով՝ Սեուլի Megabox կինոթատրոններում այս ամիս 6 դոլարով վաճառել են «Թռիչք» ֆիլմի տոմսերը, որը թույլ է տալիս զգալ 40 րոպե տեւողությամբ ինքնաթիռով թռիչքը:

1016 կորեացու շրջանում անցկացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ բնակչության 70 տոկոսն գտնվում է սթրեսի վիճակում: Նույն հարցման 20 եւ բարձր տարիքի մասնակիցների 46,5 տոկոսը հայտնել է, որ ճնշված է զգում:

Այդ կապակցությամբ Սեուլից դուրս հանգստավայրերում ի հայտ են եկել տեղեր, որտեղ կարելի է նստել եւ չշարժվել: