ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի կազմակերպմամբ՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ը Երևանում, Գորիսում և Ստեփանակերտում կգումարվի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակները խորհրդաժողով։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենյակից:

«Խորհրդաժողովին մասնակցում են Հայ Դատի ավելի քան 20 հանձնախմբերից և  գրասենյակներից, ինչպես նաեւ ՀՅԴ կուսակցական մարմիններից մոտ 50 ներկայացուցիչներ։

Նոյեմբերի 29-ին Երևանում կկայանա խորհրդաժողովի պաշտոնական բացումը։ Նոյեմբերի 30-ից խորհրդաժողովն իր աշխատանքները կշարունակի Գորիսում, իսկ դեկտեմբերի 2-ից՝ Արցախի Հանրապետությունում։

Լրատվամիջոցների ներկայացուցիչները հրավիրվում են լուսաբանելու խորհրդաժողովի պաշտոնական բացման միջոցառումը և կարճ հարցազրույցներ վերցնելու տարբեր երկրներում գործող Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների պատասխանատուներից։

Խորհրդաժողովը կսկսվի ժամը 10։00-ին` «Անի գրանդ հոթել» հյուրանոցում»,- նշված է հաղորդագրությունում։