2024 թվականին Amazon-ը Աբու Դաբիի ներդրումային գրասենյակի հետ միասին կստեղծի պատվերների կատարման գրասենյակ, որը կկառուցվի ածխածնի արտանետումները կրճատելու գծով ընկերության ռազմավարության համաձայն, հաղորդում է Reuters-ը:

ԶԼՄ-ների տվյալներով՝ նախագիծը կստեղծի հազարավոր աշխատատեղեր, կընդլայնի Աբու Դաբիի լոգիստիկ հատվածն ու մանրածախ առեւտրի էկոհամակարգը, եւ կհամապատասխանի ԱՄԷ-ի հավակնություններին 2050 թվականին զրոյական արտանետումներ գրանցելու ուղղությամբ: