Ավստրալիայի կառավարությունը հայտարարել է, որ կընդունի օրենք, որը կբացահայտի առցանց թրոլներին, եւ պատասխանատվություն կսահմանի սոցիալական ցանցերում նրանց նույնականացման համար, հաղորդում է AFP-ն:

Վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ օրենքը կպաշտպանի ավստրալացիներին Համացանցում չարաշահումներից եւ հետապնդումներից: «Համացանցի աշխարհը չպետք է լինի վայրի արեւմուտք, որտեղ բոտերը, ֆանատիկները, թրոլներն ու այլոք անանուն կարող են վնաս ու ցավ հասցնել մարդկանց, վախեցնել եւ հետապնդել նրանց»,-ասել է Մորիսոնը թղթակիցներին: «Դա այն չէ, ինչը կարող է տեղի ունենալ իրական աշխարհում, եւ չկան հիմքեր, որպեսզի դա թույլատրելի լինի թվային աշխարհում»:

Օրենքը, որը կարող է խորհրդարանին ներկայացվել 2022 թվականի սկզբում, անհրաժեշտ է այն դրույթը պարզաբանելու համար, որ սոցիալական ցանցերի հարթակները, եւ ոչ օգտատերերն են կրում պատասխանատվություն մյուս մարդկանց նկատմամբ զրպարտանք պարունակող մեկնաբանությունների համար:

Նախատեսվող ավստրալական օրենսդրության համաձայն՝ այդպիսի որակազրկող կոնտենտի համար պատասխանատվություն կկրեն սոցիալական ցանցերի ընկերությունները, ոչ թե օգտատերերը: Այդ օրենքն ուղղված կլինի նրան, որ մարդիկ չթողնեն զրպարտող մեկնաբանություններ առանց նույնականացման:

Հարթակները կարող են պաշտպանվել դատական հետապնդումից միայն այն դեպքում, եթե նրանք կատարել են բողոքների համակարգի առկայության մասին նոր օրենսդրության պահանջները, որը կարող էր տրամադրել մանրամասն տեղեկատվություն մեկնաբանություններ կատարող մարդու մասին անհրաժեշտության դեպքում:

Նշվում է, որ մարդիկ նույնպես կարող են դիմել Բարձրագույն դատարան՝ պահանջելով ներկայացնել տեղեկատվությունը սոցիալական ցանցերի ներկայացուցչի մասին թրոլին բացահայտելու համար:

Որոշ դեպքերում թրոլին կարող են խնդրել հեռացնել մեկնաբանությունը, ինչը կարող է վերջ տալ գործին, եթե մյուս կողմին բավարարել է արդյունքը: