Թալիանդի իշխանությունները նախատեսում են թողարկել թվային թոքեններ զբոսաշրջիկների համար: Հարուստ զբոսաշրջիկների միջոցով Թաիլանդը հույս ունի վերականգնել զբոսաշրջության ոլորտը կորոնավիրուսային սահմանափակումներից հետո, գրում է Forbes-ը:

Թաիլանդի Զբոսաշրջության վարչության (ТАТ) ղեկավարը Յութասաք Սուպասորնը հայտարարել է, որ նրա վարչությունը համագործակցում է ազգային կարգավորիչների եւ տեղական կրիպտոարժույթի բորսայի հետ զբոսաշրջիկների համար թվային թոքենները թողարկելու նպատակով: Նրա խոսքով՝ դա կօգնի փոխհատուցել համավարակի հետեւանքով 80 միլիարդ դոլարի չափով կորած եկամուտները, համարում է Bloomberg-ը:

ТАТ-ի ղեկավարը հույս ունի, որ երկիր կժամանեն կրիպտոարժույթի միջոցով հարստացած մարդիկ: «Եթե նրանք կարողանան այստեղ օգտագործել կրիպտոարժույթն առանց այն փոխանակելու անհրաժեշտության կամ վճարել հարկերը, ապա նրանց հարմար կլինի»,-ասել է նա:

Դեռեւս Թաիլանդը չի ընդունում կրիպտոարժույթները՝ որպես վճարային միջոց, սակայն հաջորդ տարի ТАТ-ը կստեղծի նոր ստորաբաժանում սեփական կրիպտոարժույթը ստեղծելու համար, ասել է Սուփասորնը:

Համավարակի պատճառով Թաիլանդը փակել է սահմաններն ավելի քան մեկ տարով եւ բացել միայն անցած ամիս պատվաստված զբոսաշրջիկների համար: Զբոսաշրջությունը կվերականգնի լիարժեք ծավալները 2024 թվականին, հայտարարել է ТАТ-ի ղեկավարը: Հաջորդ տարի նա պատրաստվում է ներգրավել բարձր եկամուտներ ունեցող 1 միլիոն զբոսաշրջիկ: