Brent տեսակի նավթի գինն աճում է ավելի քան 4 տոկոսով եւ գերազանցում 74.7 դոլարը բարելի դիմաց, վկայում են աճուրդների տվյալները։

Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գինն աճել է 4.43 տոկոսով՝ հասնելով 74.76 դոլարի բարելի դիմաց։ WTI-ի հունվարյան ֆյուչերսների գինն աճել է 5.00 տոկոսով՝ մինչև 71.56 դոլար մեկ բարելի դիմաց։