Նախնական տվյալները ցույց են տալիս, որ նախկինում COVID-19-ով վարակված մարդկանց մոտ կարող էնոր օմիկրոն կորոնավիրուսային շտամով վարակվելու վտանգ լինել, հաղորդում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
ԱՀԿ-ն նշել է, որ ավելի մանրամասն տեղեկատվություն հասանելի կլինի «առաջիկա օրերին եւ շաբաթներին»։

Կազմակերպությունը հաստատել է, որ այս պահին օգտագործվող ՊՇՌ թեստերն ի վիճակի են հայտնաբերել նոր շտամով վարակումը:

Ավելի վաղ ԱՀԿ-ն ընդգծել էր, որ օմիկրոնը բավականաչափ ուսումնասիրված չէ, եւ դեռ վաղ է եզրակացություններ անել, որ այն կարող է ավելի վտանգավոր լինել, քան դելտա տարբերակը։ Ընդ որում, ԱՀԿ-ն հիշեցրել է, որ պատվաստանյութերը կարեւոր նշանակություն ունեն մահացության եւ տարվող հիվանդության ծանրության նվազեցման համար: