ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Այդ մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Քարաթափման պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակովորապես երկկողմանի փակ է։

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ։

 Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։