Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի բժշկական ստորաբաժանման մասնագետները COVID-19-ի տարածման դեմ մի շարք կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ռուսական խաղաղապահ զորախմբի խաղաղապահները շարունակում են  վերապատվաստումը «Գամ-Քովիդ-Վակ» («Sputnik V») երկբաղադրիչ պատվաստանյութով։ 

«Ռուսական խաղաղապահ զորախմբի վերապատվաստումն իրականացվում է ըստ նախատեսված կարգի։ Այս փուլում մենք վերապատվաստում ենք անձնակազմին Sputnik-V երկբաղադրիչ շիճուկով հեռավոր դիտակետերում։ Յուրաքանչյուր դիտակետում կազմակերպվում են ջերմաչափական կետեր:

Ընդհանուր տարածքներում եւ զինվորականների կացարաններում ախտահանման միջոցառումներ են իրականացվում ամեն օր։ Այս մասին ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Անդրեյ Մարտովը։

Նախքան կրկնակի պատվաստումը յուրաքանչյուր զինվոր տալիս է կամավոր համաձայնություն, ինչպես նաեւ անցնում է անհրաժեշտ բուժզննում։ Պատվաստումներից հետո բժիշկները վերահսկում են վերապատվաստված զինծառայողների առողջական վիճակը։ Դիտարկման ընթացքում նորմայից շեղումներ չեն հայտնաբերվել։ Վերապատվաստման ավարտից հետո յուրաքանչյուր մասնակցի տրվում է հատուկ վկայական։