Դոնի Ռոստովի թիվ 22 դպրոցի տարածքում կբացվի խորհրդային հրամանատար, Խորհրդային Միության կրկնակի հերոս, Խորհրդային Միության մարշալ Իվան Խրիստոֆորովիչ Բաղրամյանի հուշարձանը։

Ինչպես հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, հանդիսավոր միջոցառումը կանցկացվի դեկտեմբերի 2-ին՝ Իվան Խրիստոֆորովիչի ծննդյան օրը, Դոնի Ռոստով, փ. Բերբերովսկայա 10 հասցեում գտնվող դպրոցի տարածքում: Բացման արարողությանը կմասնակցեն Հարավային ռազմական օկրուգի, պատվո պահակախմբի ծառայողները, վարչակազմի եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Խորհրդային զորավար Իվան Խրիստոֆորովիչ Բաղրամյանը ծնվել է 1897 թվականին Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ղեկավարել է առաջին բալթյան եւ երրորդ բելառուսական ռազմաճակատները։ Լենինի յոթ շքանշանակիրը նաեւ երկու անգամ ԽՍՀՄ հերոս է, Խորհրդային Միության մարշալ։

Պատերազմից հետո` արդեն Կուբայի հրթիռային ճգնաժամի ժամանակ, Բաղրամյանը գլխավորել է Կուբայում խորհրդային ուժերի ուղարկման եւ տեղակայման պլանի մշակումը եւ ղեկավարել օպերացիան Խորհրդային Միության կողմից։ Բաղրամյանը զոհվել է 1982 թվականի սեպտեմբերի 21-ին՝ դառնալով Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատները ղեկավարած մարշալներից վերջինը։ Հայտնի զորավարի մոխիրով սափորը թաղված է Մոսկվայի Կարմիր հրապարակի Կրեմլի պատի մեջ: