Նոյեմբերի 29-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Գավառի, Նաիրիի և Թալինի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: