Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1954-ով, մահացել է 47 մարդ։

Ըստ StopCov պաշտոնական կայքի՝ համաճարակի սկզբից երկրում գրանցվել է վարակման 840 593 դեպք։

Միեւնույն ժամանակ, վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 4477 մարդ, համաճարակի սկզբից՝ 783 987։ Մահացել է 11 974 մարդ։

Այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ 2,155,561 պատվաստում է կատարվել, որից 2479-ը՝ վերջին 24 ժամում։