Տարածքային վեճերի լուծումը, որը խորը տառապանք է պատճառել ձեր ժողովրդին, կպահանջի համբերություն եւ ժամանակ.  հաջող դիվանագիտական լուծումների հեռանկարներ, անշուշտ, կան եւ ԵՄ-ն կկագնի ձեր կողքին՝ առաջարկելով անհրաժեշտ աջակցություն վերակառուցման եւ հակամարտության հավասարակշռված փոխզիջում գտնելու հարցում, որը չի ավելացնի Հայաստանի կրած հսկայական կորուստները: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ իր տեսաուղերձում նշեց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ֆաբիո Մասիմո Կաստալդոն:

Նա, մասնավորապես, նշեց. «Մենք չպետք է աչքաթող անենք այն ամենը, ինչ ձեռք է բերել Հայաստանն իր անկախությունից ի վեր եւ այն ներուժը, որը այն պետք է արտահայտնի

Համոոզված եղեք, որ Եվրոպայում եւ ամբողջ աշխարհում հայ համայնքների ձայնը լսելի է մեզ, մենք ոչ մի դեպքում չենք կարող հանդուրժել մարդու իրավունքների հետագա ոտնահարումներ: Այլեւս չենք կարող ընդունել, որ ուժն ու ռազմական հզորությունը կգերակայեն օրենքի գերակայության ու ժողովրդավարությանը»: