Merriam-Webster ամերիկյան բացատրական բառարանի հեղինակները 2021 թվականի գլխավոր բառ են անվանել են «պատվաստանյութ» գոյականը։
Անցած տարվա ընթացքում բառարանում այս բառի որոնումների թիվն աճել է 601 տոկոսով, իսկ վերջին երկու տարվա ընթացքում՝ 1048 տոկոսով, ասվում է Merriam-Webster-ի մամուլի հաղորդագրության մեջ։

Առօրյա օգտագործման մեջ բառերն օգտակար գործիքներ են հայտարարություններ, գաղափարներ, ձգտումներ եւ անորոշություններ փոխանցելու համար: Բայց դրանք կարող են նաեւ գաղափարական բախման խողովակ դառնալ:

Սա հենց այն է, ինչ տեղի ունեցավ պատվաստանյութի հետ 2021 թվականին։ 2020 թվականին մեր կյանքը գլխիվայր շուռ տված համավարակին վերջ տալու խոստումնալից բժշկական լուծումը նաեւ քաղաքական փաստարկ եւ հակասությունների աղբյուր դարձավ։ Մեր ժամանակի ամենամեծ գիտական ​​պատմությունն արագորեն մեր երկրում ամենամեծ բանավեճի վերածվեց, եւ երկու պատմությունների կենտրոնում գտնվող բառը «պատվաստանյութն» է։

Merriam-Webster-ը եւս տասը բառ է ընտրել, որոնք օգտվողներն ամենից հաճախ են որոնել 2021 թվականին։ Դրանք են «insurrection» (ապստամբությունը) «perseverance» (հաստատակամություն), «woke» (տեղեկացված, ներգրավված) ,  «nomad» (քոչվոր), «infrastructure» (ենթակառուցվածք)  «cicada» («ցիկադա»), Մուրայա (մուրայայի ծառ), «cisgender» («ցիսգենդեր»), «guardian» («պաշտպան») եւ «meta» («մետա») բառերը:

Collins English Dictionary անգլերեն բացատրական բառարանը կազմողները 2021-ի բառ են կոչել NFT-ն (non-fungible token): Ռուսաստանում  Ա.Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ​​ինստիտուտը 2021 թվականի բառ է հայտարարել «արբանյակ» գոյականը: