Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ևս երկու ամսով կալանքի տակ պահելու միջնորդությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց նրա պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը:

Նա տեղեկացրեց, որ դատարանի որոշումը ստանալուց հետո կբողոքարկեն վերաքննիչ դատարան:

Դավիթ Տոնոյանը մեղադրվում է Պաշտպանության նախարարությանը ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահում կատարելու առթիվ քննվող գործով:

ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն՝ Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի՝ 4.7 մլն դոլարի հափշտակություն /յուրացում/ կատարելու մեջ: Նրանք իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում: