Նոյեմբերի 28-ին Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Պետր Ֆիալային երկրի նոր վարչապետ է  նշանակել։ Արարողության ժամանակ Զեմանը նստած էր անվասայլակին՝ թափանցիկ պլաստիկ խորանարդի մեջ: Դա պայմանավորված է նրանով, որ մոտ վեց շաբաթ առաջ քրոնիկական հիվանդության պատճառով հոսպիտալացված Զեմանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, փոխանցում է Meduza-ն։