Ամերիկայի հՀայ դատի հանձնախմբի աշխատանքները բազմազան են. հենց այսօր Սենատում պետք է քննարկվի ընդհանուր Ամերիկայի անվտանգության բանաձեւը, որի մեջ կան երկու բարեփոխումներ, որի շուրջ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը սերտորեն աշխատել է սենատորներին հետ, որ կրճատվի ամերիկյան օժանդակությունը Ադրբեջանին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ, լրագրողների հետ զրույցում նշեց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը:

«Նկատի ունենալով Ադրբեջանի հարձակողական դիրքը, 2020-ի պատերազմը, նկատի ունենալով, որ  այդ պատերազմը դեռ վերջացած չէ, ամերիկյան կառավարությունը որեւէ ձեւով չպետք է օժանդակություն ուղարկի Ադրբեջանին. «Դրանից բացի աշխատանք։ ենք տանում, որ ամերիկյան տեխնոլոգիաները չօգտագործվեն ընդդեմ հայ քաղաքացիների, Արցախի քաղաքացիների, ինչը տեսանք 2020-ի պատերազմին: Մենք տեսանք, որ թուրքական ԱԹՍ-ները օգտագործվեցին Ադրբեջանի կողմից, փաստորեն նրանք օգտագործեցին ամերիկյան տեխնոլոգիա: Դրա դեմ պետք է պատժամիջոցներ լինեն, քանի որ օրենքներ կան, որն ասում է, որ ամերիկյան տեխնոլոգիաները չպետք է օգտագործվեն անմեղ քաղաքացիների դեմ»,-ասաց Չուլջյանը՝ հավելելով, որ իրենց աշխատանքի նպատակներից մեկը Արցախին ու Հայաստանին ուղղված օժանդակության ընդլայնումն է:

«Մի քանի ամիս առաջ Ներկայացուցիչների պալատը 2,5 մլն դոլարի օժանդակություն նախատեսեց Արցախի համար, ինչը բավարար չէ, մանավանդ հաշվի առնելով հարյուր հազարավոր անտուն հայերին, որոնք ստիպված եղան իրենց տները թողնել»,-ասաց նա:

«ԱՄՆ–ի պատգամը հստակ պետք է լինի, որ չեն զորակցում Ադրբեջանի հարձակողական քայլերը: Այսօր այդ պայքարի մի փուլն է»,-ասաց նա: