Այն տեղերում, որտեղ կարող ենք իրար հետ համագործակցել, միշտ համագործակցել ենք, բայց իրականությունն այն է, որ այսօր շատ դժվար կացություն է ծառացել ՀՀ կառավարության առջեւ տարբեր մեր հակառակորդների կողմից: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ, լրագրողների հետ զրույցում նշեց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցի հետ համագործակցությանը:

«Մենք կարիք ունենք զորավոր դիվանագիտության եւ հույս ունենք, որ Հայաստանը կկարողանա այդ զորավոր դիվանագիտությունը առաջ տանել:

Գործնական հանդիպում եղել է, ինչպես ունեցել ենք վերջին 20 տարիներին տարբեր դեսպանների հետ: Բայց մեր ուղին ի նպաստ Արցախի անվտանգության ու անկախության, ի պաստ Հայաստանի անվտանգության ու հզորացման, երբեք չի փոխվի՝ անկախ նրանից, թե ինչ դիրքոորոշման կառավարությունէ  Հայաստանում»,-ասաց նա: