ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն առանց մեկնաբանության է թողել տեղեկությունն այն մասին, որ Ուկրաինան իբր Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի միջոցով Ռուսաստանին է փոխանցել պահվող անձանց փոխանակման ցուցակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ուրբաթ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես էր եկել հայտարարությամբ. նրա խոսքով` Կիեւը Թուրքիայի ղեկավարի միջոցով Մոսկվային է փոխանցել Ուկրաինայի 450 քաղաքացիների ցուցակը, ովքեր իբր պահվում են Դոնբասում եւ Ռուսաստանում, եւ Մոսկվայից պատասխան է ակնկալում։

«Այս հաղորդագրությունը թողնում եմ առանց մեկնաբանության»,- ասել է ՌԴ ղեկավարի մամուլի խոսնակը։