Չինաստանում՝ Ռուսաստանի հետ սահմանի մոտ, գրանցվել է կորոնավիրուսի բռնկում։ ՉԺՀ առողջապահության պետական ​​կոմիտեի տվյալներով՝ վարակի 20 դեպք է հայտնաբերվել Ներքին Մոնղոլիայի հյուսիսային ինքնավար շրջանի Հուլունբուիր քաղաքային շրջանում, հայտնում է RG-ն։

Սահմանամերձ շրջաններում ներդրվել են խիստ սահմանափակող միջոցներ, Հուլունբուիրի բնակիչներին արգելվում է լքել քաղաքը, դադարեցվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը, փակվել են շուկաները եւ զվարճանքի հաստատությունները, ռեստորանները, սահմանափակվել են հանրային միջոցառումները։ Սա սպառնում է ազդել Ռուսաստանի Դաշնության եւ ՉԺՀ-ի միջեւ տարածաշրջանային համագործակցության վրա, քանի որ հենց Հուլունբուիրի տարածքում է գտնվում Չինաստանի եւ Ռուսաստանի միջեւ Մանջուրիա-Զաբայկալսկ սահմանային անցակետը:

Երկրում հայտնաբերված վարակի դեպքերի թիվը հավասար է ներմոծված դեպքերի թվին, սակայն այս 20 ներմուծված դեպքերը բաշխված են Չինաստանում։ Բոլոր հիվանդները եւ նրանց հետ շփվածները ուղարկվել են կարանտին։