Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը հանձնարարել է հակահետախուզությանը հետեւել մարդկանց լոկացիային, ովքեր վարակվել են կորոնավիրուսի օմիկրոնի շտամով: Այս մասին հաղորդվում է երկրի կառավարության կայքում։

Իսրայելի «Շին Բեթ» գլխավոր անվտանգության ծառայությունը, որը զբաղվում է նաեւ հակահետախուզական գործունեությամբ, սմարթֆոնների միջոցով կորոշի վարակվածների գտնվելու վայրը։ Հստակեցվում է, որ հատուկ ծառայության առջեւ կորոնավիրուսի այլ շտամներով վարակված մարդկանց լրտեսելու խնդիր չի դրված:

Իշխանությունները նման քայլի են դիմել՝ հիվանդության տարածման հնարավոր շղթաներն օպերատիվ կերպով ճնշելու համար։ Վարակակիրներին կհետեւեն առնվազն մինչեւ դեկտեմբերի 2-ի կեսգիշեր։

Ավելի վաղ Իսրայելը որոշել էր փակել սահմաններն օտարերկրացիների համար COVID-19-ի նոր շտամի պատճառով։ Այնտեղ մուտքը երկու շաբաթով փակ կլինի բոլոր երկրներից օտարերկրացիների համար` Բացառման կոմիտեի կողմից հաստատված դեպքերից բացի։

Առաջին անգամ կորոնավիրուսի նոր B.1.1.529 կամ օմիկրոն շտամը հայտնաբերվել էր Բոտսվանայում, Հարավային Աֆրիկայում եւ Հոնկոնգում: Ենթադրվում է, որ այն կարող է վարակի ամենավտանգավոր տարբերակը դառնալ: