Աշխարհի ամենաաղքատ երկրներում սննդի պակասը եւ սովը կարող են պարարտանյութերի համաշխարհային պակասի պատճառ դառնալ: BBC-ին տված հարցազրույցում նման կանխատեսում է արել պարարտանյութ արտադրող նորվեգական Yara International ընկերության գործադիր տնօրեն Սվեյն Տորե Հոլսեթերը։

Փորձագետը նշել է, որ պարարտանյութի համաշխարհային շուկայում դեֆիցիտ կա. դեֆիցիտի վրա ազդել է նաեւ գազի թանկացումը, որն անհրաժեշտ է ամոնիակի արտադրության համար։ Միացությունը ներառված է բազմաթիվ պարարտանյութերի մեջ:

Yara International-ը, ինչպես եը մյուս արտադրողները, ստիպված էր կրճատել պարարտանյութերի արտադրությունը։ Հոլսեթերը պարզաբանել է, որ պարարտանյութի արտադրության նվազումը նշանակում է, որ ֆերմերները չեն կարողանա նախկինի պես արդյունավետորեն մշակաբույսեր աճեցնել։ Նրա կարծիքով՝ դա սննդի պակասի կհանգեցնի, ինչից, ըստ գործարարի, առաջին հերթին կտուժեն աշխարհի ամենաաղքատ երկրները։