Ադրբեջանական բանակի ականանետային եւ հրետանային ստորաբաժանումներում մարտական կրակոցներով մարտավարական վարժանքներ են անցկացվել:

Ինչպես հայտնում է haqqin.az-ը` վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ն, մարտական կրակոցներով մարտավարական զորավարժություններում կատարվել են հրամանատարական դիտակետի բացման եւ կրակային դիրքեր գրավելու խնդիրներ։

Արցախի եւ Հայաստանի դեմ ագրեսիայի ընթացքում ձեռք բերված փորձի հիման վրա մարտավարական զորավարժությունների հիմնական նպատակն է «կատարելագործել անձնակազմի գործնական հմտությունները կրակային ուժի ճիշտ կիրառմամբ առաջադրանքների ժամանակին եւ ճշգրիտ կատարման գործում, ինչպես նաեւ` կատարելագործել». հրամանատարական անձնակազմի կառավարման հմտությունները»: