ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 29-ին, կազմել է 485.86 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 2.79 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 548.34 դրամ (աճել է 4.16 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 648.04 դրամ (աճել է 4.88 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.48 դրամ (աճել է 0.10 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. Արծաթ՝  369.12 դրամ, ոսկի՝ 28,129.86 դրամ, պլատին՝ 15,277.1  դրամ: