ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն այցելել է Գորիս՝ ներկա գտնվելու Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով դատական նիստին։

«Եկել ենք աջակցելու, որպեսզի իրեն մենակ չզգա, իմանա, որ իր ընկերներն իր հետ են, իր կողքն են» ,- լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանը։

Նա ասաց, թե Առուշ Առուշանյանի, Մխիթար Զաքարյանի և Մանվել Փարամազյանի հանդեպ իշխանությունը անձնական վրեժխնդրություն ունի. «Փոքրոգի, ճղճիմ մարդու վրեժխնդրություն է սա։ Այս իշխանությունն, իր ղեկավարով հանդերձ, ինչ-որ մոլուցք ունի՝ մեկ օր ավելի ընդդիմադիր մարդկանց բանտարկված պահելու։ Դա, կարծես, իրենց կյանքի նպատակը լինի»,-նշեց Քոչարյանը։

Նրա խոսքով՝ սյունեցի համայնքապետերին մեկուսացնելը կոնկրետ անվտանգային հարցեր է առաջացնում Սյունիքում։

«Բայց միամիտ պետք է լինել կարծելու համար, որ բանտարկելով Առուշին կամ մյուս տղաներին՝ կարող են ընկճել», - ասաց Լևոն Քոչարյանը։