«Հաշվի առնելով, որ Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում հնարավոր կլինի հանդիպում անցկացնել Երեւանում։ Եկեք ուրեմն մշակենք խորհրդի նիստը Երեւանում անցկացնելու հնարավորությունը»,- ասել է նա։

Հանդիպման մասնակիցները նշել են, որ ՀԱՊԿ ԽՎ-ն ակտիվ դիրքորոշում է ցուցաբերում բազմաթիվ հարցերում։ Խորհրդարանականները պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը, ինչպես նաեւ աշխատել ազգային օրենսդրության ներդաշնակեցման ուղղությամբ։

Վոլոդինը հիշեցրել է, որ այս տարի Խորհրդարանական վեհաժողովը դառնում է 15 տարեկան։ Նրա խոսքով` տարիների ընթացքում շատ բան է արվել միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման, ՀԱՊԿ անդամ երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության պաշտպանության, ինչպես նաեւ համագործակցության զարգացմանն ուղղված իրավական պայմանների ստեղծման ուղղությամբ։ Մասնավորապես, ընդունվել են 69 մոդելային օրենք, համաձայնագրեր եւ հանձնարարականներ՝ ահաբեկչությանը եւ ծայրահեղականության, կազմակերպված հանցավորությանը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը, կոռուպցիային հակազդեցության, ինչպես նաեւ ռազմատեխնիկական համագործակցության ապահովման եւ մարդասիրական օգնության ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման ուղղությամբ: