Աշխարհը պետք է դիմակայի ճանապարհորդությունների անհիմն եւ ոչ գիտական սահմանափակումներին։ Այս մասին հայտարարել է Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամաֆոսան, փոխանցում է Reuters-ը։

Համաշխարհային իշխանությունները տագնապով են արձագանքել Omicron՝ կորոնավիրուսի նոր շտամին, որը հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում, եւ ճանապարհորդության սահմանափակումներ են վերսկսվել տարբեր երկրներում:

Հարավային Աֆրիկան ​​շաբաթ օրը հայտարարել է, որ պատժվում է նոր տարբերակները վաղաժամ հայտնաբերելու իր առաջադեմ ունակության համար, քանի որ արգելքներն ու սահմանափակումները սպառնում են վնաս հասցնել զբոսաշրջությանը եւ այլ ոլորտներին:

«Մենք պետք է դիմակայենք ճանապարհորդության անհիմն եւ ոչ գիտական ​​սահմանափակումներին, որոնք վնաս են հասցնում տնտեսություններին եւ տնտեսության ոլորտներին»,-ասել է նա։