Այսօր էլ մեր տղաներից որոշ մարդիկ գտնվում են X կետում, որտեղ հարաբերական անդորրը խանգարվում էր թշնամու կողմից, հարկ եղած դեպքում սպասում ենք հրամանի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, Սյունիքի Քաջարան համայնքում հաջակցություն քաղաքապետ Սամվել Փարամազյանի կազմակերպած բողոքի ակցիայի ժմանակ NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԵԿՄ Քաջարանի տրածքային բաժանմունքի փոխնախագահ Հովհաննես Հարությունյանը:

«Մենք միշտ եղել ենք համախմբված համայնք, որտեղ մբողջ համայնքը ներգրավված է եղել 44-օրյա պատերազմում: Երբ հոկտեմբերի 18-ին համայնքապետը կոչ հնչեցրեց, ԵԿՄ-ի հետ համատեղ ուժերով իրականացրեցինք ամբողջ ընթացքը: Բոլորդ էլ; երեւի տեսել եք թե սարքված խրամատները Փելա սարում, թե մնացած աշխատանքները»,-ասաց նա:

Հարցին, ինչպե՞ս եղավ, որ մեր ուժերը Փելա սարից իջան, Հարությունյանը պատասխանեց. «Զինվորական բարձրագույն ղեկավարությունից եկան եւ ասացին, որ պետք է հանձնենք դիրքերը: հարցուպատասխանի ժամանակ մենք ասացինք, որ ճանապարհը գտնվելու է թշնամու թիրախի տակ, : Չլսեցինք, ասացին՝ մեկ է, պետք է հանձնեք: Դա եղել է երեւի դեկտեմբերի 17-18-ին:

Ես գիտեմ, որ Փելա սարի մի մասն արդեն հանձնվել էր հակառակորդին, մի մասում կանգնում էին ռուսները, մի մասում էլ մերոնք էին կանգնում: Ըստ երեւույթին, դրանք էլ հանձնեցին»: