Իրան-Թուրքիա բարձրագույն հանձնաժողովի նիստը Թեհրան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի ընթացքում կկայանա։ Այս մասին Twitter-ում հայտնել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդուլահիանը, գրում է Mehr-ը։

Նրա խոսքով՝ Իրանի եւ Թուրքիայի նախագահները պայմանավորվել են Թեհրան Ռեջեփ Թայիփ Էրդողանի կատարած այցի ժամանակ բարձրագույն հանձնաժողովի նիստ հրավիրել։

Նա նաեւ ասել է, որ Աշախաբադում Էբրահիմ Ռաիսիի եւ Էրդողանի հանդիպումն անցել է շատ «բարեկամական եւ ջերմ» մթնոլորտում՝ հավելելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հարաբերությունների համակողմանի զարգացման եւ որոշ խոչընդոտների վերացման հարցեր։