Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 5050-ով, մահացել է 80 մարդ։ Ըստ StopCov-ի պաշտոնական կայքի՝ համավարակի սկզբից երկրում գրանցվել է վարակման 845 643 դեպք։

Միաժամանակ, վերջին 24 ժամվա ընթացքում բուժվել է 4214 մարդ, համավարակի սկզբից՝ 788201 մարդ, մահացել է 12054-ը։

Վերջին օրվա ընթացքում կատարվել է 53 854 թեստ, որից 37 153-ը՝ հակագենի եւ 16 701-ը` ՊՇՌ թեստ։

Վարակվածների մասնաբաժինը թեստավորվածների ընդհանուր թվից՝ օրական 9.38 տոկոս, վերջին 14 օրվա ընթացքում՝ 8.96 տոկոս, վերջին յոթ օրվա ընթացքում՝ 8.95 տոկոս։

Այս պահի դրությամբ Վրաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ 2 170 057 պատվաստում, որից 13 603-ը՝ վերջին 24 ժամում։ Կարանտինում է գտնվում 40 մարդ, հիվանդանոցներում՝ 6554, իսկ կորոնավիրուսային հյուրանոցներում՝ 1135։

Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին։