Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թեհրանին կոչ է արել կառուցողական բանակցություններ վարել միջուկային ծրագրի շուրջ՝ վերականգնելու Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ): Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։

Մակրոնը Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ զրույցում նշել է, որ «Փարիզը կողմ է, որ Թեհրանը վերադառնա ԳՀՀԾ-ով ստանձնած իր պարտավորություններին, եւ ԱՄՆ-ը վերադառնա այդ գործարքին»։

Ֆրանսիայի նախագահն ընդգծել է բանակցություններին Իրանի կառուցողական մասնակցության անհրաժեշտությունը։

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների յոթերորդ փուլը սկսվել է նոյեմբերի 29-ին Վիեննայում։ Բանակցությունները դադարեցվել էին այս տարվա հունիսին Իրանում ընտրությունների պատճառով։ Ինչպես նշել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը, Իրանի համատեղ հանձնաժողովի եւ միջազգային միջնորդների «հնգյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան եւ Ֆրանսիա) հանդիպումը բավականին հաջող է սկսվել, բանակցողները պայմանավորվել են հետագա քայլերի շուրջ։