Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 30-ին, անպատասխան թողեց Իշխանասարից ադրբեջանցիների հետ քաշվելու մասին հարցերը:

«Ձեր նախորդ անգամվա գրածի համապատասխան ճողոպրեմ, մյուս անգամ կհանդիպենք:  Դուք եք ասում՝ ճողոպրում եմ, ես այսօր իսկապես շտապում եմ: Մյուս անգամ մի շարք հարցերի կպատասխանեմ»,-ասաց նա:

Հարցին, թե չե՞ք հերքում, որ նահանջել են, փոխնախարարը միայն արձագանքեց. «Ես նման բան չասացի»: