Microsoft Corp-ի գործադիր տնօրեն Սաթյա Նադելան վաճառել է իր բաժնետոմսերի կեսը ընկերությանը, հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով ԱՄՆ արժեթղթերի հանձնաժողովին (SEC):

«Microsoft Corp.-ի գործադիր տնօրեն Սաթյա Նադելան անցյալ շաբաթ վաճառել է ընկերության իր բաժնետոմսերի մոտ կեսը՝ ըստ Արժեթղթերի հանձնաժողովի տվյալների»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ նա վաճառել է մոտ 840 000 բաժնետոմսերը Microsoft-ին՝ անձնական ֆինանսական պլանավորման եւ դիվերսիֆիկացման նպատակով։