Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Պետական ​​սահմանային ծառայության եւ գլխավոր դատախազության համատեղ հայտարարությունը, այսօր առավոտյան պետական ​​սահմանային ծառայության ռազմական ուղղաթիռ է կործանվել Խիզինի շրջանում գտնվող Գարահեյբաթ ավիաբազայում ուսումնական թռիչքներ կատարելիս։

Վթարի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ։ Դեպքի առթիվ ձեռնարկվում են համատեղ քննչական միջոցառումներ։