Երեւանի ավագանու այսօր՝ նոյեմբերի 30-ի նիստում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը անդրադարձավ Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի տեղադրման հարցին։

Նա հիշեցրեց, որ երեկ քաղաքապետի մամուլի խոսնակը հայտարարեց, որ դեռևս քննարկվում է Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի տեղադրման հարցը։

«Հասկանալով հարցի նաև էմոցիոնալ նրբությունները՝ ուզում եմ ասել, որ կազմակերպվող միջոցառումները երեխաների համար են, հատկապես այս տարի, պատերազմից մեկ տարի անց այն ճիշտ կլինի տեղադրել: Եթե նույնիսկ լինեն այլ քաղաքական շահարկումներ՝ ուղղված քաղաքային իշխանությանը այդ որոշման հետ կապված, ապա այդ առումով էլ մենք մեր կարծիքը հրապարակային կարտահայտենք: Եթե այն կօգնի, որ այդ որոշումը կայացվի, մենք կլինենք ուրախ»,–ասաց նա։