Պատվաստման միտումներից հոգ եմ, բայց արդյունքներից գոհ չեմ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մենք այս պահին չունենք հանրային իմունիտետի բավարար շեմը, որը մեզ անհրաժեշտ է: Դա առնվազն 50-60 տոկոսից ավելին է: Միանշանակ կիրառելու ենք որոշակի գործիքկազմ, որ ավելի խթանենք պատվաստումային գործընթացը»:

Հարցին, թե անձամբ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին ասե՞լ է դիմակ կրելու մասին, նա պատասխանեց. «Ես կարծեմ բոլորին, ում հանդիպում եմ առանց դիմակ, շատ դեպքերում արդեն իսկ ինձ տեսնելով դիմակ են կրում: Ես ՀՀ բոլոր քաղաքացիներին հերթով զգուշացնելու ոչ իրավունք, ոչ ցանկություն չունեմ: Օրենքը, իրավական ակտերը հավասար են բոլորի համար»: