Skoda-ն ներկայացրել է Karoq նորացված քրոսովերը։ Մեքենան փոխվել է արտաքին տեսքով, ստացել վարորդի աջակցության ժամանակակից համակարգեր եւ մուլտիմեդիա։

Նորույթն առանձնանում է ռադիատորի ավելի լայն ցանցով, առջեւի այլ բամպերով եւ ավելի նեղ օպտիկայով, մեքենայի սրահը ստացել է դիզայնի նոր տարբերակներ (Eco փաթեթով նախատեսված է բուսական եւ վերամշակված նյութերից ձեւավորում)։ Skoda Karoq-ն առաջին անգամ համալրված է ամբողջովին լուսադիոդային մատրիցային լուսարձակներով, որոնք հասանելի են որպես օպցիա:

Karoq-ի բոլոր մեքենաներն այժմ հագեցած են թվային գործիքների կլաստերով՝ ստանդարտ կոմպլեկտացիայով 8 դյույմանոց էկրանով կամ ստանդարտ ու կարգավորելի 10,25 դյույմանոց էկրանով: Առկա են նաեւ երկու մուլտիմեդիական համակարգեր՝ մինչեւ 8 դյույմանոց սենսորային էկրաններով։