Վիեննայի բանակցությունների նախորդ փուլերը միայն «սեւագիր» էին։ Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին, փոխանցում է Mehr-ը։

Նրա խոսքով՝ հենց այդ «սեւագիր նախագծերը» բանակցությունների առարկա են։ «Չի կարելի համարել, որ ինչ-որ բան համաձայնեցված է, եթե ամեն ինչ համաձայնեցված չէ։Հետեւաբար, բոլոր քննարկումները, որոնք ավարտվել են նախորդ վեց փուլերում, բանակցությունների առարկա են»։ 

Նա հայտնել է, որ այսօր քննարկվելու է Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման հարցը։