Ավելի լավ է համագործակցել Իրանի հետ, քանի որ Թեհրանը խաղաղության է ձգտում Պարսից ծոցի տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է Կատարի նախկին վարչապետ եւ ներկայիս արտգործնախարար շեյխ Համադ բին Ջասիմ Ալ-Թանին արաբական Rusian Today պարբերականին տված հարցազրույցում:

Նա նշել է, որ տարածաշրջանում առկա խնդիրները դրդեցին Պարսից ծոցի որոշումներ կայացնողներին փոխել եւ վերականգնել դրական հարաբերությունները Պարսից ծոցի երկրների եւ տարածաշրջանի այլ երկրների միջեւ։ Նրա խոսքով` քանի որ ԱՄՆ-ի ուշադրությունը տարածաշրջանի վրա նվազում է, Պարսից ծոցի երկրները պետք է վերանայեն իրենց ռազմավարությունը, քանի որ ռազմավարական հարաբերությունների հաստատումն այնպիսի խոշոր երկրների հետ, ինչպիսիք են Թուրքիան, Իրանը եւ Եգիպտոսը, շահավետ է դրանց համար։

Ինչ վերաբերում է որոշ արաբական երկրների եւ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանը, նա նշել է, որ Կատարը չի ծրագրում կարգավորել հարաբերությունները։ «Ի՞նչ է, օկուպացված հողեր չկան։ Մենք խաղաղության կհասնեինք, եթե արաբական երկրներն այս հարցը բարձրացնեին նորմալացման նպատակների ու պահանջների դեմ»։

Ինչ վերաբերում է Իրանին, բին Ջասիմ Ալ-Թանին ասել է. «Իրանը համաձայնության կգա Արեւմուտքի հետ, ուստի ավելի լավ է խոսենք Իրանի հետ»: Նա կոչ է արել համագործակցել Թեհրանի հետ։ Նրա խոսքով՝ Իրանի հետ երկխոսությունը պետք է ուղիղ լինի, քանի որ Իրանը շահագրգռված է Պարսից ծոցով` որպես խաղաղության պատուհան։