Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի կալանավորումը եւս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ պաշտպանների բողոքը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը բավարարել էր Աղվան Հովսեփյանի կալանավորումը եւս երկու ամսով երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը։ Պաշտպանության կողմը վերաքննիչ բողոք էր ներկայացրել դատարանի որոշման դեմ։

Նշենք, որ Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, ենթադրյալ փողերի լվացման հատկանիշներով։